ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլին հայտնել է` երբ կվերադառա Ուկրաինա

17.08.2017 17:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլին հայտնել է` երբ կվերադառա Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կվերադառա Ուկրաինա: Նման հայտարարություն նա արել է ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես կվերադառնամ Ուկրաինա: Կմեկնեմ սեպտեմբերի 10-ին Լեհաստանի «Կրակովեց» անցակետով»,- ասել է նա ու հավելել.

«Մեզ հետ լրագրողներ, պատգամավորներ, հասարակ մարդիկ կլինեն: Լեհաստանում բնակվող ուկրաինացիները ցանկանում են ճանապարհել ինձ: Շնորհակալ կլինեմ նրանց, եթե գան սահմանի մոտ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА