ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 ԱՀ եւ ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.08.2017 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
 ԱՀ եւ ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Հանրապետության վարչապետ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:

Երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարեւորելով այդ ճանապարհի նշանակությունը՝ թե՛ ռազմավարական եւ թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից:

Վարչապետներն այնուհետեւ մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին. «Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

ԱՀ եւ ՀՀ կառավարությունների ղեկավարներն նաեւ այցելել են Լեւ գետի վրա կառուցվող «Լեւ-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ՝ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաեւ բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА