ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել

16.08.2017 19:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել

Այս գիշեր մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այդ մասին «Московский Комсомолец»-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունում աղբյուրը:

57-ամյա տղամարդը դստեր հետ պետք է մեկներ Երևան, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում: Նրան տեղափոխել են բուժկետ, սակայն փրկել չի հաջողվել. մահացել է սուր սրտային անբավարարությունից:

Նշվում է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА