ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

16.08.2017 17:09 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի առավելությունները հետևյալն են

  • Հարմարավետություն․ ոչ կոնտակտային քարտերով վճարումները շատ պարզ են՝ պարզապես պետք է մոտեցնել քարտը է POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, և վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։
  • Արագությունը․ վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 ՀՀ դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության և այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը, պետք է միայն դիպչել  քարտով POS-տերմինալին, և վճարումը կատարված է։
  • Անվտանգություն․ վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը, այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր խարդախության ռիսկը:
  • Որակ․ ոչ կոնտակտային քարտերը ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, և, հետևաբար, ավելի քիչ են մաշվում։

MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում և սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով պարզապես տերմինալին հպումով։  

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

MasterCard PayPass քարտերի ձևակերպման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА