ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

16.08.2017 16:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 16-ին, ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը: Ժամը 14:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 76 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:

Ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА