ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի մի շարք փողոցներում կկատարվի երթեւեկության փոփոխություն

16.08.2017 14:18 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի մի շարք փողոցներում կկատարվի երթեւեկության փոփոխություն

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017թ. օգոստոսի 17-ից Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արտաշիսյան փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա՝ Իսակովի պողոտայի ուղղությամբ, և Արշակունյաց պողոտայից դեպի Գ. Նժդեհի փողոց՝ Արցախի պողոտայի ուղղությամբ, երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА