ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտավանի հրդեհը մարվել է

16.08.2017 13:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտավանի հրդեհը մարվել է

Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է: Այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА