ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան պարենային ապրանքներով բեռնված սննդամթերքով նավ է պատրաստվում ուղարկել Քաթար

16.08.2017 13:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Թուրքիան պարենային ապրանքներով բեռնված սննդամթերքով նավ է պատրաստվում ուղարկել Քաթար

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիագա նավահանգստում սկսվել է Քաթարի համար նախատեսված երկրորդ նավի բեռնումը սննդամթերքով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ մի շարք արաբական երկրների կողմից Դոհայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո Անկարան որոշում է կայացրել օգնել Քաթարի իշխանություններին՝  հաղթահարելու պարենային ճգնաժամի սպառնալիքները:  

9.5 տոննա պարենային ապրանքներով երկրորդ նավը նավահանգստից կշարժվի օգոստոսի 16-ին: Նախատեսվում է, որ այն Դոհա է հասնելու օգոստոսի 26-ին:

Հիշեցնենք, որ դիվանագիտական սկանդալը Քաթարի շուրջ ծագել է հունիսի 5-ին, երբ մի շարք պարսիցծոցյան երկրներ, էմիությանը մեղադրելով ահաբեկչության ֆինանսավորման մեջ, խզեցին դիվանագիտական հարաբերություններն ու օրեր անց նաև տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Քաթարի նկատմամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА