ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիական բանակը հաստատել է կառավարական ինքնաթիռի կործանումը երկրի հարավում

16.08.2017 11:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական բանակը հաստատել է կառավարական ինքնաթիռի կործանումը երկրի հարավում

Սիրիայի բանակը հաստատել է, որ երկրի հարավում կործանվել է Դամասկոսին ենթարկվող ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական հոռուստատեսությանը: Նշվում է, որ երկրի իշխանությունները սկսել են ավիավթարի պատճառների հետաքննությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, սիրիական Էլ-Բադիա շրջանում խոցվել է սիրիական ռազմաօդային ուժերի МиГ-21 կործանիչը: Sky News Arabia-ի տվյալներով՝  ինքնաթիռի օդաչուին առևանգել են գրոհայինները:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА