ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զոհվել է 19-ամյա զինծառայող Արման Մովսիսյանը

14.08.2017 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
Զոհվել է 19-ամյա զինծառայող Արման Մովսիսյանը

Այսօր ժամը` 11:00-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից եւ հավելում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», -  ասված է հաղորդագրությունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА