ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բժիշկները պայքարում են 31-ամյա վարորդի կյանքի համար

13.08.2017 22:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բժիշկները պայքարում են 31-ամյա վարորդի կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ավետիք Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 34 PQ 301 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում, դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ խաղողի այգու մեջ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր վիճակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի հերթապահ խւոմբը տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց։ Վարորդն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА