ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում նացիստական ողջույնի համար անցորդը հարվածել է հարբած ամերիկացուն

13.08.2017 19:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում նացիստական ողջույնի համար անցորդը հարվածել է հարբած ամերիկացուն

Գերմանիայում նացիստական ողջույնի համար անցորդը հարվածել է հարված ամերիկացուն։ AP-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Դրեզդենում։ 41-ամյա ամերիկացին քաղաքի կենտրոնում մի քանի անգամ պարզելով ձեռքը՝ նացիստական ողջույն է հղել։ Անցորդներից մեկի նյարդերը տեղի են տվել եւ հարվածել է նրա դեմքին՝ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելով։ Ոստիկանությունը փնտրում է անցորդին։ Ամերիկացին եւս ոստիկանության նշանառության ներքո է՝ նացիստական խորհրդանշանի եւ կարգախոսի դեմ Գերմանիայի օրենքը խախտելու համար։  

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ զբոսաշրջիկները Գերմանիայում  նշված օրենքի հետ կապված խնդիրներ են ունենում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА