ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ (PHOTO)

13.08.2017 18:55 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ (PHOTO)

Առաջին տիկնայք իրենց օրինակով մոտիվացնում են մյուս կանանց. լինել գեղեցիկ, խնամված ու ոճային՝ նրանց պարտականությունն է։

Որտեղ էլ հայտնվեն՝ նրանք բոլորի ուշադրության կենտրոնում են, ուստի  սխալվելու իրավունք չունեն:  Wnews.am-ը ներկայացնում է առաջին տիկնանց գեղեցկության գաղտնիքները.

Մոլորակի ամենագեղեցիկ ու ոճային առաջին տիկին Մելանիա Թրամփ.

ԱՄՆ առաջին տիկինը հետեւում է իր սննդակարգին ու պահպանում խիստ beauty սովորույթներ։

1. «Դիետան, որում շատ են մրգերն ու բանջարեղենը, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով, մաշկի եւ դեմքի գույնի հետ հրաշքներ է գործում։ Խորհուրդ կտամ նաեւ շատ ջուր խմել ու առողջ քուն ունենալ։ Երբեք դեմքին մարմնի քսուկ մի քսեք. այն գրգռում է մաշկը»։

2. «Առավոտյան ես լվացվում ու դեմքիս С վիտամին պարունակող տոնիկ եմ քսում, որից հետո Oxygen Cream, որը պարունակում է  А, С եւ Е վիտամիններ։ Դա շատ կարեւոր է, քանի որ այդպիսով մաշկը խոնավեցված կմնա ողջ օրվա ընթացքում։ Երբեք դիմահարդարմամբ չեմ քնում»։

3. «Ես օգտագործում եմ բազմազան քսուկներ, սակայն ինձ դուր է գալիս խառնել միջոցները եւ կարծում եմ, որ մաշկը դադարում է արձագանքել, եթե անընդհատ նույն միջոցն ես օգտագործում։ Ինձ դուր է գալիս Tammy Fender ապրանքանիշի տոնիկը։ Շպարը մաքրելուց հետո երիցուկի տոնիկ եմ քսում, իսկ աչքերը մաքրում եմ Lancôme-ի միջոցներով, քանի որ դրանք հոյակապ են անդրադառնում իմ զգայուն մաշկին»։

4. «Ես շաբաթը մեկ անգամ եմ մանիկյուր անում, նախընտրում եմ Essie Professionals ապրանքանիշի լաք»։

5. «Դիմահարդարման պարագաներումս սիրված միջոցները  M.A.C-ի սեւ ստվերաներկերն են։ Իրավիճակով պայմանավորված, թե ինչպես դրանք քսել, արդյունքը տարբեր է ստացվում։ Չեմ սիրում հայլայթերներ. իմ ընտրությունը անփայլ դեմքն է, աչքերի շեշտադրումը եւ նեյտրալ

շրթներկը»։

ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդի.

Նա մինչեւ օրս ոգեշնչում է բազմաթիվ կանանց. շատ կանայք փորձում են կրկնօրինակել նրա կերպարները։ Նա բնությունից իդեալական գեղեցիկ չէր. ունենալով ոտքի  41-րդ չափ, ոչ երկար ոտքեր եւ կրծքի  1-ին չափս, Ժակլինը սառնասրտորեն բոլոր այդ թերությունները վերածեց առավելության։

60-ականների ԱՄՆ առաջին տիկին Ժակլինի գեղեցկության խորհուրդները հետեւյալն են.

Մի’ վախեցեք առանձնանալ ամբոխից.

Հստակ առանձնացրեք «ձեր» եւ «ոչ ձեր» հագուստը

Ազատվեք այն ամենից, ինչ ձեզ չի սազում

Կրկին ու կրկին կրեք այն հագուստը, որը ձեզ սազում է

Թարմացրեք զգեստապահարանը

Թաքցրեք ձեր վնասակար սովորությունները

Մի չարաշահեք թանկարժեք զարդերը

Ձեզ թույլ տվեք փոքրիկ թուլություններ

Մի’ վախեցեք համադրել զգեստները

Սիրե’ք «Կլիկո»-ն– Իր ողջ կյանքի ընթացքում Ժակլինին հաջողվեց պահպանել իդեալական կազմվածքը, որի գաղտնիքը պարզ է. նա պարբերաբար դիետա էր պահպանում՝ մի ամբողջ օր խմելով միայն մեկ շիշ շամպայն։ Այդպիսով Ժակլինին հաջողվում էր մեկ օրում ազատվել երկու կգ ավելորդ քաշից։

Ինչ վերաբերում է մաշկի խնամքին, ապա Ժակլին Քենեդին խորհուրդ էր տալիս մաշկը լվանալ մեռյալ ծովի ցեխից պատրաստված օճառով։

Առաջին տիկինը խորհուրդ էր տալիս շրթներկն օգտագործել որպես կերպարը լրացնող մասնիկ։Նա երբեք չէր հրաժարվում վառ շրթներկից։Վարդագույն կամ կարմիր շրթներկը նա ընտրում էր հագուստի երանգին համապատասխան։

Մազերի խնամքի հարցում նա լավանդայի եթերայուղ էր օգտագործում, որոնք քսում էր դրանց ծայրերին։

Ֆրանսիայի ամենագեղեցիկ առաջին տիկնանցից մեկը՝ Կարլա Բրունի-Սարկոզի.

Կարլայի գեղեցիկ կազմվածքը նախանձի առիթ է հանդիսանում ու մոտիվացնում շատերին։ Ուտելուց առաջ նա ամեն անգամ մեկ բաժակ մաղադանոսի հյութ է խմում. այն դրական է ազդում մաշկին եւ էներգիա հաղորդում ամբողջ օրվա համար։Նախաճաշին նա հաց ու կարագ է ուտում, ինչն իր խոսքերով թույլ է տալիս խոնավեցնել ու պահպանել մաշկի առաձգականությունը։ Նրա սիրած մթերքներն են մյուսլին, կաթնամթերքը, ձուն, ընկուզեղենը, անյուղ ձուկը, ծովամթերքը, բանջարեղենը։ Կառլան հաճախ է բեռնաթափման օրեր ունենում, որոնց ժամանակ խմում է կանաչ թեյ եւ ուտում միայն խնձոր։

Մաշկի խնամքի հարցում Կարլան մեզոթերապիա է անում. նման ներարկումների  շնորհիվ Բրունին կարողացել է ազատվել պիգմենտային հետքերից։

Լատվիայի նախկին առաջին տիկին Լիլիտա Զատլերե.

Լատվիայի նախկին առաջին տիկինը հետեւում է առողջ սննդակարգին եւ զբաղվում սպորտով։

Ըստ նրա, կնոջ էլեգանտության գլխավոր մասնիկը խնամված ձեռքերն են, այդ պատճառով էլ նա հաճախ է մանիկյուրի գնում։

Նա հաճախ է կոսմետոլոգի այցելում, ով նաեւ դեմքի մերսումներ է անում։ Սիրած ապրանքանիշերից է Chanel-ը։

«Ինձ դուր է գալիս ամեն ինչ ուտել, սակայն չափի մեջ։Իհարկե սննդակարգն ազդում է մեր արտաքինի վրա, սակայն մեծ դեր ունի նաեւ գենետիկան։ Իմ բախտն այդ հարցում բերել է»,- ասում է նա, ով ֆիզիկական իր ակտիվությունը պահպանում է օրվա մեջ երկար քայլելով։

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամա.

Միշել Օբաման ունի ճարպոտ մաշկ, ուստի կնճիռների մասին քիչ է հոգ տանում՝ օգտագործելով թեթեւ տեքստուրայով հակակնճիռային խոնավեցնող քսուկներ։

Մազերի խնամքը եւս պարզ է. լվանալուց հետո ամեն անգամ ծայրերին ալոեի հյութ է քսում։

Երիտասարդության գաղտնիքը. հատուկ շվեյցարական խնձորներն են։ Uttwiler Spätlauber խնձորներն աճում են Շվեյցարիայում, որտեղ այդ պտուղները հայտնի են ավելի քան երեք հարյուրամյակ։ Դրանք չեն թոշնում եւ չեն փչանում քաղելուց չորս ամիս անց։ «Երիտասարդացնող խնձորները» մեծ են, կարմիր, սակայն թթու, այդ պատճառով էլ հատուկ ուշադրության չեն արժանացել եւ այժմ կա ընդամենը քսան խնձորենի։ Շվեյցարացի բուսաբանները պնդում են, որ այդ պտուղները սենսացիոն արդյունք են տալիս երիտասարդացման հարցում։

Օբամաները միասին են մարզվում՝ հատուկ ծրագրով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА