ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր ձախլիկների միջազգային օրն է

13.08.2017 14:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Այսօր ձախլիկների միջազգային օրն է

Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day) առաջին անգամ նշվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ, որն ստեղծվել է 1990 թվականին:

Այդ օրը ողջ աշխարհի ձախլիկները ձգտում են ապրանքարտադրողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել ձախլիկների հարմարությունները, և կազմակերպում են տարբեր միջոցառումներ, ակցիաներ և մրցույթներ: Սակայն Ձախլիկների ակումբների հիմնական մտահոգությունն այն է, որ դեռևս աշխարհի շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին ստիպում են գրել աջ ձեռքով, ինչն առաջացնում է սթրես և ազդում աշակերտի առաջադիմության վրա:

 Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 10%-ը ձախլիկ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА