ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խոսրովի անտառում» հրդեհը շարունակվում է

13.08.2017 09:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խոսրովի անտառում» հրդեհը շարունակվում է

Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 13-ին, ժամը 07:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 77 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար եւ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք: 

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստ. գնդապետ Ս. Քոչարյանը:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, պետի տեղեկալ փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը, Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Տ. Ավագյանը, ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Սարոյանը, ԹՆԱՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Գ.Կիրակոսյանը, Օպերատիվ կառավարման վարչության կապի բաժնի պետ փ/ծ գնդապետ Տ.Պետրոսյանը եւ ԱԲԿ ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА