ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանի հիվանդանոցում 60 երեխա է մահացել՝ թթվածնի բացակայության պատճառով

13.08.2017 13:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանի հիվանդանոցում 60 երեխա է մահացել՝ թթվածնի բացակայության պատճառով

Հնդկաստանի հյուսիսում գտնվող հիվանդանոցում մահացել է առնվազն 60 երեխա։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են իշխանությունները։ Նշվում է, որ արհեստական շնչառության ապարատներում թթվածնի պաշարներն ավարտվել են՝ վճարումները չկատարելու պատճառով։  

Ութթար-Պրադեշ նահանգի իշխանությունները խոստովանել են, որ դադարեցվել է սարքավորումներին թթվածնի մատակարարումը, սակայն նշել են, թե երեխաների մահվան պատճառն այլ է։

Մահացածների մեծ մասը նորածիններ են։ Մահացության դեպքերը գրանցվել են 5 օրվա ընթացքում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիվանդանոցում խուճապ է սկսվել. երեխաների հարազատները հիվանդանոցի աշխատակիցներին օգնել են  արհեստական շնչառությունը պահպանել ձեռքով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА