ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնը մերժե՞լ է Թրամփին

13.08.2017 08:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակրոնը մերժե՞լ է Թրամփին

Ֆրասնսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը անհանգստություն է հայտնել Հյուսիսային Կորոեայի շուրջ լարվածության աճի առիթով և կոչ է հնչեցրել՝ խուսափել երկրի շուրջ արհեստական լարվածությունից: Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի աշխատել, որ Փհենյանը վերսկսի երկխոսությունն առանց նախապայմանների: Վերլուծաբաններն այս հայտարարությունից ելնելով նկատում են, որ Մակրոնը երկխոսության մասին արտահայտվեց երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: Դրա ընթացքում Թրամփը խոսել էր մինչեւ իսկ Հս.Կորեայի նկատմամբ ուժի գործադրման մասին մասին ԱՄՆ-ի պատրաստակամությունից: Ու մինչ այդ էլ որոշ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան եւ Ավստրալիան հայտարարել էին, որ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում կանգնելու են Վաշինգտոնի կողքին: Եվ ահա Թրամփը Մակրոնի հետ զրույցում փորձում էր նման անվերապահ հավատարմության երաշխիքներ ստանալ նաեւ ԵՄ առաջատարներից մեկից՝ Ֆրանսիայից: Սակայն Մակրոնի այս հայտարարությունը, ըստ վերլուծական հանրության, ակնարկ է, որ Հս.Կորեայի դեմ պատերազմնի դեպքում Ֆրանսիան առնվազն ձեռնպահ կմնա:

Վարդինե Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА