ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կայացավ 3-րդ ամենամյա Սեւան երաժշտական փառատոնը (Տեսանյութ)

12.08.2017 23:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կայացավ 3-րդ ամենամյա Սեւան երաժշտական փառատոնը (Տեսանյութ)

Երիտասարդության միջազգային օրն ուրույն ձեւով նշվեց նաեւ Սեւանի Երեւանին մոտ թիվ 1 հանրային լողափում: Սեւան երիտասարդական ակումբը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հովանու ներքո՝ անցկացրեց 3-րդ ամենամյա Սեւան երաժշտական փառատոնը:
Փառատոնին մասնակցող երիտասարդ խմբերն ու անհատ ստեղծագործողները  հնարավորություն ունեցան ելույթ ունենալ ինչպես Սեւանա լճի ափին հանգստացող հայրենակիցների եւ զբոսաշրջիկների, այնպես էլ հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հյուրերի առաջ:

Ի դեպ, փառատոնն իր հյուրերին եւ մասնակիցներին սոված չթողեց՝ հյուրընկալելով  նաեւ խոհարարների, որոնք պատրաստեցին  համեղ տեղական ձկնատեսակներից:

Հիշեցնենք, որ փառատոնի հիմնական նպատակն է բեմ եւ հարթակ տրամադրել երիտասարդ երաժիշտներին ու խմբերին, միեւնույն ժամանակ, կարեւորում է Սեւանա լճի գոյությունը՝ որպես ապագա սերունդների համար կարեւոր բնական ռեսուրսի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Փառատոնից դրվագներ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА