ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման հարցեր

12.08.2017 22:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Քննարկվել են Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման հարցեր

Օրերս Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ներկայացուցիչների միջեւ: Երկկողմ հանդիպմանը քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի իրականացմանն ուղղված հետագա քայլերը, որը կվավերացվի ՀՀ ԱԺ կողմից: Առաջին փուլով կարեւորվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության ստորագրումը: Հանդիպման ընթացքում արձանագրության տեքստը համաձայնեցվել եւ բերվել է վերջնական տեսքի: Այն համապատասխան ներպետական ընթացակարգեր անցկացնելուց հետո կստորագրվի երկու երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА