ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը ներկայացրել է Watch տեսածառայությունը

13.08.2017 12:08 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ը ներկայացրել է Watch տեսածառայությունը

Facebook-ը ներկայացրել է առանձին ներդիրում Facrbook Watch տեսագրության համար նորացված ժապավենը, որն օգտատերերի համար կհեշտացնի մուտքը տեսահոլովակներ, որոնք միացված չեն դրանց նորությունների ժապավենին, եւ դրանց քննարկումն ընկերների հետ։

Բացի դրանից, աշխարհի խոշորագույն ցանցն առաջարկում է հեռարձակող եւ մարզական առաջատար կազմակերպությունների կոնտենտի եւ իր սեփական միջոցներով արտադրված կոնտենտի բաժանորդագրում: Օգոստոսի 10-ից նոր գործառույթը մատչելի է սոսկ ԱՄՆ-ում սահմանափակ թվով օգտատերերի, գրել է TechCrunch-ը, բայց ժամանակի ընթացքում այն կծավալվի ամբողջ աշխարհում: «Տեսագրության դիտումը պատադիր չէ, որ պասիվ լինի»,- իր բլոգում գրել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Ինչպես նշում են փորձագետները, Facebook-ը մտադիր է մրցակցել YouTube տեսահոսթինգի, Didney կորպորացիայի հետ, որը նույնպես որոշել է դուրս գալ այդ սեգմենտ, եւ ավանդական հեռուստաալիքների հետ: BBC-ն նշում է, որ Facebook-ում տեսագրության համար առանձին ժապավեն Ամերիկայում գործարկվել է անցյալ տարի, բայց մինչ օրս այնտեղ են հայտնվել հիմնականում ոչ մեծ սիրողական տեսահոլովակներ կամ նորությունների հակիրճ տեսահոլովակներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА