ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանին դատապարտել են` ծառայողական ուղղաթիռից տանիքում սեքսով զբաղվող զույգին նկարահանելու համար

13.08.2017 11:47 ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանին դատապարտել են` ծառայողական ուղղաթիռից տանիքում սեքսով զբաղվող զույգին նկարահանելու համար

Հյուսիսային Յորքշիրի նախնին ոստիկանը նկահարհանել է, թե ինչպես է զույգը շենքի տանիքում սեքսով զբաղվում: Իր սեռական ցանկությունը հագեցնելու համար նախկին ոստիկանը նկարահանումն իրականացրել է ոստիկանական ծառայողական ուղղաթիռից:

ըստ life.ru-ի՝ բացի այն, որ ոստիկանության նախկին սպան հետևել է զույգին, նկարահանել, հետախույզները նախկին կոլեգայի մոտ հայտնաբերել են նուդիստ կանանց նկարներ, ովքեր իրենց այգում արևային լոգանք ընդունելիս են եղել:

Իսկ զույգը հայտարարել է, որ տեսել են ուղղաթիռ, որը իրենց գլխավերևով թռել է, սակայն իրենք մտածել անգամ չէին կարող, որ այդ պահին իրենց նկարահանել են:

Դատարանը տղամարդուն մեկ տարվա ազատազրկման է դատապարտել այն բանի համար, որ երկու միլիոն դոլար արժողությամբ ուղղաթիռը վերցրել է՝ իր սեռական հետաքրքրությունը բավարարելու համար: Ի դեպ թռիչքի արժեքը կազմում է մեկ ժամը հազար դոլար: 

Դատավճռի հրապարակման ժամանակ նախկին ոստիկանը լաց է եղել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА