ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Զվարթնոց» կվարտետը հանդես կգա Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում

12.08.2017 20:27 ՄՇԱԿՈՒՅԹ
 «Զվարթնոց» կվարտետը հանդես կգա Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում

Օգոստոսի 13-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոգեւոր ու ավանդական երգերի կատարումներով հանդես կգա «Զվարթնոց» կվարտետը` Սոֆյա Սայադյան (սոպրանո), Նունե Հարոյան (ալտ), Վահագն Մարգարյան (բաս) եւ Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար): Հագեցած երգացանկում Մակար Եկմալյանի ` «Օրհնյալ է Աստված», «Մարմին Տերունական», «Եղիցի», «Տեր կեցո», «Կիլիկիա», ինչպես նաև` Կոմիտաս վարդապետի`«Առավոտ Լուսաբեր», «Տեր ողորմեա», «Հորովել», «Շողեր ջան», Քրիստափոր Կարա-Մուրզա «Լեպո լելե» եւ այլ ստեղծագործություններ են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА