ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երաժշտական ճամբար հայ եւ վրացի երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների մասնակցությամբ

12.08.2017 20:03 ՄՇԱԿՈՒՅԹ
Երաժշտական ճամբար հայ եւ վրացի երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների մասնակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը`  օգոստոսի 15-26-ը, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ եւ վրացի երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների երաժշտական ճամբար: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում:

Երաժշտական ճամբարի նպատակն է ստեղծել մեկ միասնական հարթակ՝  երկու երկրների երիտասարդ արվեստագետների միջեւ փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հետագա համատեղ նախագծերի մշակման համար:

Երաժշտական Հայաստանից եւ Վրաստանից կմասնակցեն 40 կոմպոզիտորներ եւ կատարողներ:

12 օրերի ընթացքում մանսակիցների համար կկազմակերպվեն հանդիպումներ եւ վարպետության դասեր` հայաստանաբնակ եւ սփյուռքում ապրող անվանի հայ կոմպոզիտորների, կատարողների, արվեստի եւ մշակույթի վաստակավոր գործիչների հետ: Նախագծի շրջանակում տեղի կունենա նաև հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:

Հայ եւ վրացի արվեստագետների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Հաղարծին և Գոշավանք, իսկ ճամբարի ավարտից հետո՝ այցելություն Երեւանի թանգարաններ: 

Ճամբարը կեզրափակվի 12-օրյա աշխատանքի ամփոփմամբ և գալա համերգով, որը տեղի կունենա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մեծ խարույկը կազդարարի ճամբարի ավարտը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА