ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն Լեհաստանի Ռովի քաղաքում

12.08.2017 19:50 ՄՇԱԿՈՒՅԹ
Միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն Լեհաստանի Ռովի քաղաքում

Օգոստոսի 6-ից 8-ը Լեհաստանի Ռովի քաղաքում տեղի է  ունեցոլ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, որը կազմակերպվել էր «Ադամանդե ձայն» հիմնադրամի կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության եւ Սլուպսկի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Ուստկա համայնքի ղեկավար Աննա Սոբչուկ-Յոդլովսկան, Ռովիի քաղաքապետ Յադվիգա Ֆուդալան, բազմաթիվ այլ հյուրեր։

Փառատոնի մեկ օրն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին եւ Լեհաստանի հայ համայնքին։ Ելույթ ունենալով հայկական օրվա միջոցառումների բացման արարողության ժամանակ՝ ՀՀ դեսպանը շնորհակալություն է  հայտնել փառատոնի կազմակերպիչներին Լեհաստանի հայ համայնքի համար հոբելյանական այս տարում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դեսպան Ղազարյանը ընդգծել է, որ հայ համայնքի 650-ամյա հոբելյանը լավ առիթ է ընձեռում հայ-լեհական դարավոր բարեկամության մասին խոսելու համար, բարեմակություն, որի հիմքում ընկած է Լեհաստանում հայերի՝ մի քանի հարյուրամյակների պատմություն ունեցող ներկայությունը։

Միջոցառմանը հայկական երգերի կատարումներով հանդես է եկել Արցախը ներկայացնող Սարիբեկ Սարգսյանը: Հանդիսատեսին ներկայացվել է Լեհաստանի Հայկական հիմնադրամի ջանքերով նկարահանված Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող ֆիլմը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА