ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մադուրոն արտակարգ գագաթնաժողով է գումարել` Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար

12.08.2017 18:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մադուրոն արտակարգ գագաթնաժողով  է գումարել` Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 33 պետությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով գումարել` Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է VTV հեռուստաալիքը:

«Ես պաշտոնապես առաջարկել եմ եղբայրական Սալվադորի Հանրապետության նախագահ Սալվադոր Սանչեսին ԱԼԲԱ-ի 14 պետությունների աջակցությամբ գումարել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 33 երկրների ղեկավարների և կառավարությունների արտակարգ գագաթնաժողով՝ ուշադրություն դարձնելու համար Վենեսուելային դատապարտելու հարցին և վերականգնելու համար երկխոսությունն ու հարգանքը Լատինական Ամերիկայի և կարիբյան պետությունների տարբեր ժողովուրդների միջև»,- ասել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА