ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց

12.08.2017 17:45 ԹԵՄԱ
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց

Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն` իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА