ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Վենեսուելայի նախագահի հետ

12.08.2017 17:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Վենեսուելայի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի արտաքին գործերի նախարարին հանձնարարել է հանդիպում նախապատրաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ազգային հիմնադիր ժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում Մադուրոն հայտարարել է, որ ցանկանում է բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ` չբացառելով այդ պետության հետ համագործակցությունը:

«Թող արտգործնախարարը աշխատանք սկսի, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ու անձնական հանդիպում ունենամ»,- ասել էր Մադուրոն: 

Սպիտակ տանը նշել են, որ ԱՄՆ ղեկավարը հաաձայն է խոսել Վենեսուելայի նախագահիի հետ միայն այդ երկրում ժողովրդավարության հաստատումից հետո։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА