ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրբ գիրքն ամեն օր

12.08.2017 17:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (12 օգոստոս 2017թ.)

Երբ Հիսուսը Փիլիպպոսի կառուցած Կեսարիայի կողմերը եկավ, իր աշակերտներին հարցրեց.
- Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին. ո՞վ եմ ես։
Նրանք պատասխանեցին.
- Ոմանք կարծում են, թե Հովհաննես Մկրտիչն ես, ոմանք՝ Եղիա մարգարեն, իսկ ուրիշները՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը։
Հիսուսը հարցրեց նրանց.
- Իսկ դո՞ւք ինչ եք կարծում, ո՞վ եմ ես։
Սիմոն Պետրոսը պատասխանեց.
- Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին։
Հիսուսը նրան ասաց.
- Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև դա քեզ հայտնողը մի մարդ չէր, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել։ Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում։
(Մատթեոսի ավետարան 16:13-19)

Դե՛ն նետեք ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն։ Որպես հավատի նորածին մանուկներ՝ փափագո՛ղ եղեք Աստծու խոսքի անխարդախ կաթին, որպեսզի նրանով աճեք ու հասնեք փրկության։ «Եթե մի անգամ Տիրոջ խոսքի համն առնեք, կտեսնեք, որ քաղցր է նա»։ Մոտեցե՛ք նրան՝ Քրիստոսին, որովհետև նա՛ է այն կենդանի վեմը, որը թեև մարդկանցից մերժված, բայց Աստծուց է ընտրված և պատվական վեմն է։ Այսպիսով՝ դուք էլ, իբրև կենդանի քարեր, Քրիստոսի վեմի վրա կառուցվում եք որպես հոգևոր տաճար. յուրաքանչյուրդ դառնում եք անարատ քահանաներ և Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն մատուցում ընդունելի հոգևոր պատարագ...

Քանի որ հավատացիք Քրիստոսին, նա ձեզ համար թանկագին վեմը եղավ, մինչդեռ չհավատացողների համար նա «Այն քարն է, որ թեև շինարարները մերժեցին գործածել, բայց ի՛նքը եղավ անկյունաքարը». կամ՝ «Այն քարն է, որ գլորման և գայթակղության առիթ» պիտի լինի նրանց համար, ովքեր անհամոզիչ գտնելով Աստծու խոսքը՝ գայթակղվում են, ինչպես որ Աստված նախատեսել էր։
Գալով ձեզ՝ դուք ընտրյալ մի ցեղ եք, թագավորելու կոչված քահանաներ, մի սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդը, և ձեր պարտականությունն է քարոզել նրա՛ զորությունը, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսին։ Որովհետև դուք այժմ Աստծու ժողովուրդն եք, մինչդեռ նախապես նրանը չէիք. այժմ վայելում եք նրա ողորմությունը, մինչդեռ նախապես զրկված էիք դրանից։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 2:1-10)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА