ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օբաման վերադառնում է քաղաքականություն

12.08.2017 16:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Օբաման վերադառնում է քաղաքականություն

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման մտադրություն ունի վերադառնալ քաղաքականություն: Այս մասին հայտնում է Voice of America-ն:

 Աղբյուրի փոխանցմամբ` Օբամայի նման որոշման նպատակն է օգնել դեմոկրատական կուսակցությանը վերականգնել իր դիրքերը՝ անցյալ տարվա նախագահական ընտրությունների պարտությունից հետո:

Օբամայի թիմը շուտով կսկսի մշակել ռազմավարություն, որը թույլ կտա նրան էական դեր ստանձնել ներկուսակցական քաղաքականության մեջ, սակայն եթե Օբաման սկսի չափից ակտիվ մասնակցել կուսակցության կյանքին, դա Թրամփին թույլ կտա դեմոկրատների դեմ ուղղված հարվածները հենց Օբամայի վրա կենտրոնացնել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА