ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպայական կազմի համար շենք՝ Ստեփանակերտում

12.08.2017 16:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
  Սպայական կազմի համար  շենք՝ Ստեփանակերտում

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ստեփանակերտում սպայական կազմի համար նախատեսված բազմաբնակարան շենք է կառուցվում՝ 20 բնակարանով:

Նախագծով նախատեսված 7 հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Շենքի շինարարությունն ընթացքի մեջ է:

Այս շենքի շինարարության հարևանությամբ (նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում) կառուցվում է ևս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА