ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պորտուգալիայի պատգամավորը՝ Արցախում

12.08.2017 15:26 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պորտուգալիայի պատգամավորը՝ Արցախում

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 12-ին ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, արտաքին գործերի նախարարը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ և հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին և երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի և տարբեր երկրների միջև  համագործակցության ընդլայնումը կարևոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА