ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդանը նոր պայմանագրով 2 անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա

12.08.2017 13:53 ՍՊՈՐՏ
Զիդանը նոր պայմանագրով 2 անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և իսպանական ակումբը համաձայնության են հասել նոր պայմանագրի հարցում, հայտնում է «AS»-ը: Այն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Զիդանի տարեկան աշխատավարձը կազմելու է 8 միլիոն եվրո. հիշեցնենք, որ մինչև այժմ նա ստանում էր տարեկան 4.35 միլիոն:

Զիդանը «Ռեալը» գլխավորել է նախորդ տարվանից եւ արդեն թիմի հետ 2 անգամ անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, մեկ տարի էլ՝ Իսպանիայի չեմպիոն: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА