ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

UWW-ի վարկանիշ. Հայ ըմբիշները զիջել են դիրքերը

12.08.2017 13:46 ՍՊՈՐՏ
UWW-ի վարկանիշ. Հայ ըմբիշները զիջել են դիրքերը

 

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է մեկ աստիճան եւ հայտնվել չորրորդ տեղում:  Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների աղյուսակում 7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղ: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 9-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 14-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 18-րդն է: Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը դուրս է մնացել 71 կգ քաշայինների լավագույն 20-յակից: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА