ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համեցեք Ձեր «շնորհակալությունը» հայտնելու Սևանին

11.08.2017 23:52 ՄՇԱԿՈՒՅԹ
Համեցեք Ձեր «շնորհակալությունը» հայտնելու Սևանին

Օգոստոսի 12-ին` Երիտասարդության միջազգային օրը, Սևան երիտասարդական ակումբը Գեղարքունիքի մարզպետի հովանու ներքո անցկացնում է 3-րդ ամենամյա Սևան երաժշտական փառատոնը: Փառատոնի երիտասարդ խմբերն ու մասնակիցներն ունենալու են հնարավորություն ելույթ ունենալու լայն հանրության առջև՝ Սևանա լճի ափին։ Շատերի համար այն առաջին փառատոնն է։ 

Փառատոնը տեղի կունենա Սևանա լճի ափին՝ քաղաքին մոտ թիվ 1 հանրային լողափում։ Փառատոնը նաև հյուրընկալելու է խոհարարների ՝ պատրաստելու համեղ տեղական ձկնատեսակներից ուտեստներ փառատոնի քաղցած և հետաքրքրասեր այցելուների համար: Կառաջարկվեն նաև զովացուցիչ ըմպելիքներ, տնական կոմպոտ և խորտիկներ:

Փառատոնի հիմնական նպատակից բացի, այն է՝ բեմ և հարթակ տրամադրել երիտասարդ երաժիշտներին ու խմբերին, այն նաև մեծ կարևորություն է տալիս Սևանա լճին՝ որպես ապագա սերունդների համար կարևոր բնական ռեսուրսի: Այս պատճառով էլ փառատոնը, հետամուտ լինելով բնության պահպանությանը, առաջարկելու է համտեսի ընթացքում կիրառել հատուկ էկո-բաժակներ: 

Օրվա ընթացքում կազմակերպվելու են նավով շրջագայություններ՝ բացահայտելու լճի կարևորությունն ու շրջակա տարածքները :
Այնպես որ համեցեք Ձեր «շնորհակալությունը» հայտնելու Սևանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА