ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասան Ռուհանիի խորհրդականը կդառնա Թեհրանի քաղաքապետ

11.08.2017 23:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Հասան Ռուհանիի խորհրդականը կդառնա Թեհրանի քաղաքապետ

«Շուրջ 12 տարի Իրանի մայրաքաղաք Թեհրանը ղեկավարում էր պահպանողական գործիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է նախագահական վերջին երեք ընտրություններին, իսկ վերջին ընտրությունների ժամանակ Հասան Ռուհանիի հիմնական մրցակիցներից մեկն էր, որը վճռական պահին հօգուտ մյուս պահպանողական գործչի՝ Էբրահիմ Ռայիսիի, հանեց իր թեկնածությունը», - այս մասին տեղեկացնում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հասան Ռուհանիի՝ տնտեսական հարցերով խորհրդական, 66-ամյա Մոհամմադ Ալի Նաջաֆիին (ծնունդով Թեհրանից է) հաջողվել է ստանալ Թեհրանի ավագանու 21 անդամի վստահության քվեն եւ առաջիկայում կդառնա Թեհրանի 16-րդ քաղաքապետը:
Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին Թեհրանի ընտրազանգվածը միշտ որոշիչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, հետեւաբար Թեհրանում ձեւավորվող բարեփոխական նոր իշխանությունը մեծ աջակցություն կարող է ցուցաբերել Հասան Ռուհանիի ձեւավորած նոր կառավարությանը», - ընդգծել է Ա. Իսրայելյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА