ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքե՞ր են պարգեւատրվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից

11.08.2017 22:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ովքե՞ր են պարգեւատրվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից

Օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվող շինարարի օրվան ընդառաջ՝ այսօր կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա են գտնվել նաեւ ՀՀ վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: 

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով շինարարներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ ընդգծել է մայրաքաղաքի զարգացման գործում այս ոլորտի դերը:

«Հատկապես վերջին տարիներին, երբ Երեւանում շինարարությունն ակտիվացել է, պետք է միասնական ջանքեր գործադրենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտը զարգացնելու եւ փորձառու կազմակերպություններ եւ մասնագետներ ունենալու համար, որպեսզի կարողանանք Երեւան քաղաքն էլ ավելի զարգացնել: Եվ ես վստահ եմ, որ միասին կարող ենք կառուցել մեր բոլորի երազած քաղաքը: Բոլորիս մաղթում եմ, որ մեր քաղաքում երբեք չլռի շինարարական մուրճի ձայնը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Շինարարի օրվա առթիվ արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքի համար Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

Մասնագիտական օրվա առթիվ ճարտարապետության եւ շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար Երեւանի քաղաքապետի պատվոգրի են արժանացել նաեւ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Տոնական օրվա շրջանակում շինարարներին շնորհավորել եւ պարգեւներ է հանձնել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգեւատրվել նաեւ «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵՅՐՈՅԱՆԸ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА