ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջուսը երիտասարդներին մեծ շոու է խոստանում

11.08.2017 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջուսը երիտասարդներին մեծ շոու է խոստանում

Երեւանի քաղաքապետերանից տեղեկացնում են, որ «Երեւանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում վաղը՝ օգոստոսի 12-ին, ժամը՝ 20:00-ին Ազատության հրապարակաում կանցկացվի «Երիտասարդ Երեւան» խորագիրը կրող դիսկոտեկ մրցույթ-փառատոն՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Վերոնշյալ միջոցառման մասին իր երկրպագուների հետ է կիսվել նաեւ երգչուհի ՋՈՒՍԸ՝ մասնավորապես նշելով հետեւյալը. «Ուշադրություն բոլոր երիտասարդներին, Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել է ձեզ համար մեծ փարթի DJ-ներով եւ հայտնի երգիչ-երգչուհիներով: Վաղը կլինի միայն էլեկտրո երաժշտություն եւ մեծ լազերային շոու: Իսկ ես կներկայացնեմ իմ եւ DJ BlacKey-ի նոր «Crazy freedom» երգը: Իմ ելույթը կլինի ժամը՝ 22:00-ին, սպասենք ինձնից մեծ շոու»:

Ի դեպ, հիշեցնենք, որ առավել վաղ երգչուհին նշել էր, որ իր եւ DJ BlacKey-ի նոր «Crazy freedom» երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ, որը նրանք հանրության դատին կհանձնեն սեպտեմբերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА