ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացվեց գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը

11.08.2017 21:40 ՄՇԱԿՈՒՅԹ
Բացվեց գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Այսօր  Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հայ մեծանուն գեղանկարիչ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝  նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 15-ը:
Հանրությանը ներկայացվեցին հայ կերպարվեստի ամենավառ վարպետներից մեկի` Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչեւ խոշոր կտավային՝  մարդ-բնություն թեմատիկայով եւ մինչ այժմ չցուցադրված:
     Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА