ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԱԲԱԹՎԱ ԽՈՍՔ

24.02.2016 17:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ՇԱԲԱԹՎԱ ԽՈՍՔ

Կարծում եմ, պետք է միավորվեն միայն այն ուժերը, որոնք ունեն ծրագրային ընդհանրություններ: Իսկ ընդդիմությունն այնքան բազմատեսակ է, բազմաշերտ, որ ընդդիմության միավորում ասվածը արհեստական գաղափար է: 

Այսօր, նոր սահմանադրության պահանջներին համապատասխան, ընդդիմությունը լուրջ անելիք ունի: Պոպուլիստական, բոլշեւիկյան լոզունգները` իշխանությանը գցենք, մենք գանք ու հետո կորոշենք անելիքը, խաբեություն են, քաղաքական ավանտյուրիզմ: Ընդդիմությունն այլ գործելոճ պետք է ընտրի ու ոչ միայն պետք է ծրագրեր ներկայացնի, այլեւ ասի, թե, օրինակ, ո՞ւմ է տեսնում որպես վարչապետ, ցույց տա այն անձին, ով իրականացնելու է իր հռչակած լոզունգները, ծրագրային դրույթները, եթե ինքը գա իշխանության:

Մենք պետք է մի պարզ բան հասկանանք. լավ է, որ քաղաքական ուժերը` իշխանություն թե ընդդիմություն, միավորվում են` ի նպաստ մեր երկրի, միավորվում են` ծրագրերը համատեղ իրականացնելու համար, բայց վատ է, երբ նրանց միավորումը լինում է ոչ գաղափարական, այլ ընդդեմ ինչ-որ բանի, նաեւ խժդժություն, մայդաններ կազմակերպելու կամ նման հակազգային, հակապետական ծրագրեր իրագործելու համար:

Բնականաբար, կյանքը մեզ մղում է կուսակցությունների խոշորացման: Բայց դա չպետք է լինի արհեստական կամ պարտադրանքով արվող գործընթաց: Մենք ազատ երկիր ենք, ու յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչպե՞ս իրեն դրսեւորել: Դրա համար կուսակցությունների խոշորացումը որոշումով չի կարող տեղի ունենալ, ասենք` որոշենք ունենալ երե՞ք, թե՞ 13 կուսակցություն: 

                ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА