ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալվել է Սամսունի ժանդարմերիայի հետախուզության վարչության պետը

12.08.2017 12:35 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Ձերբակալվել է Սամսունի ժանդարմերիայի հետախուզության վարչության պետը

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայի Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում կրկին կան բերման ենթարկվածներ:

Ձերբակալվել է քրեական հեղինակություն «ալավերդցի Վահագը»

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ օգոստոսի 11-ին դատախազության հրամանով անվտանգության ուժերը միաժամանակ գործողություններ են իրականացրել Թուրքիայի Իզմիր, Անկարա, Սամսուն, Աղրը, Էսքիշեհիր, և Քահրամանմարաշ (Մարաշ)  քաղաքներում, որոնց ընթացքում բերման է ենթարկվել 10 մարդ: Նրանց մեջ է նաև  Սամսունի  ժանդարմերիայի հետախուզության վարչության պետ  Ա.Թ.-ն:
 
Տեղեկության համաձայն՝ նրանք մեղադրվում են  գյուլենականների գաղտնի բջջային հավելվածից՝ «Bylock»-ից, օգտվելու մեջ:
 
Հիշեցնենք, որ «Bylock» հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА