ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայում բնակվող հայ հաղորդավարը կներկայանա նոր եւ համարձակ ծրագրով

11.08.2017 20:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայում բնակվող հայ հաղորդավարը կներկայանա նոր եւ համարձակ ծրագրով

Ֆրանսիայում արդեն 24 տարի է, ինչ գործում է հայկական «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանը, որն առ այսօր մեծ նշանակություն ունի տեղի հայերի համար, ինչպես նաեւ սիրված է տարբեր ազգերի ռադիոունկնդիրների կողմից, քանի որ եթեր է հեռարձակվում ոչ միայն հայերենով, այլեւ երկրորդ լեզվով՝ ֆրանսերենով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ռադիոկայանի լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, որը նաեւ ֆրանսիական հայտնի «Bonheur Retrouvé» կազմակերպության մամուլի խոսնակն է: Նա նախ անդրադարձավ ռադիոկայանի գործունեությանն, ապա սպասվող նորություններին.Фото Sarafyan Hrant.

Երեւանում հիմնադրվեց տարածաշրջանում առաջին «Դիվանագիտական ակումբը»

- Մեր ռադիոկայանն այսօր շարունակում է ապրել ու վստահ եմ՝ կապրի դարեր, որովհետեւ այստեղ յուրաքանչյուր օջախում ձեւավորվում է մի նոր հայկական ընտանիք: Ռադիոկայանը մեծ լսարան ունի, ինչը վկայում են եթերի ժամանակ ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերը, նամակները, որոնք ուղղված են մեզ՝ հաղորդավարներիս: Այնպես որ, աստեղի հայերս ապրում ենք հայկական երգի, հայրենասիրական ծրագրերի ու զուլալ խոսքի ջերմ մթնոլորտում՝ զգալով այն մեր սրտերում: Ուստի՝ մեր ռադիոլսողներին միայն մի բան եմ ցանկանում՝ մեզ սատար կանգնե՛ք, մեր կողքին եղե՛ք, որպեսզի պահենք այն, ինչ դեռ ունենք:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ «ԿՇՐՋԻ» «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ»

- Արտակ, որքանով տեղյակ ենք,  ռադիոկայանում Ձեր հեղինակած «Հայաստանի արահետներով» ծրագիրն ավարտվում է: Ի՞նչ արձագանքներ այն ունեցավ ֆրանսիահայության համար եւ որքանո՞վ հաջողվեց բացահայտել նրանց համար հայաստանյան արահետները:

- Գրեթե մեկ տարվա կյանք ունեցավ այս ծրագիրը եւ, այո՛, շուտով կավարտվի: Ծրագրի մասին արձագանքները եւ այն դրական էներգիան, որ ստանում էի իմ ռադիոլսողներից, միայն ու միայն ջերմության ակնթարթներ պարգեւեցին եւ էլի ավելի կապվածությունը մեծացավ հայրենիքի եւ հայ մշակույթի հետ՝ բացահայտելով որտեղից ենք գալիս եւ ուր են տանում մեր արմատները: Իսկապես, ծրագիրն ունեցավ հաջողություն, եթերի ընթացքում եղան հուզիչ պահեր: Երբեմն եղել են պահեր, երբ չեմ կարողացել զսպել հույզերս՝ խոսելով մեր այս կամ այն տարածքի մասին: Ինքս ինձ մեջ միշտ ասել են՝ դեռ ինչե~ր ունենք, ինչպիսի վայրեր ունենք, որ պետք է բացահայտել: Չեք պատկերացնի, բայց ծրագրի ընթացքում երաժշտական կատարումների ժամանակ էլ եմ հուզվել, չէ որ երգերը նույնպես դեպի հայրենիք էին տանում: Անգամ դեպքեր են եղել, որ եթերը չեմ կարողացել շարունակել, ինչի մասին իմացել են միայն իմ գործընկերները, որոնք ծրագրերը եթեր են թողարկում: Գիտեք, դժվար է խոսել հայրենիքի մասին, երբ հեռու ես, երբ ուզում ես տեսնել, զգալ, ապրել, բայց… Ըստ իս, այս ծրագիրը եւս մի կանչ էր բոլորիս դեպի տուն, դեպի մեր օջախները, դեպի մեր հայրենիքի անկյունները: Ամենակարեւորը՝ ծրագիրը կարողացավ ռադիոլսողին հասցնել, որ մենք հայ ենք ու հայ կմնանք:

«Հաղթելու ենք». Կարեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է սպայական դաշույնով

Фото Sarafyan Hrant.«ԵՎՐՈՊԱՅԻ ՌԱԴԻՈԼՍՈՂԻՆ ՊԵՏՔ Է ՄԵԿ ԲԱՆ՝ ԿԱՄՈՒՐՋ ԳՏՆԵԼ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ»

- Հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագիր կհաջորդի «Հայաստանի արահետներով» նախագծին:

- Եվրոպայի ռադիոլսողին պետք է մեկ բան՝ կամուրջ գտնել դեպի հայրենիք: Այո, այն հեռու է թվում, բայց կարող ես մոտեցնել՝ դիպչելով յուրաքանչյուր հայի հոգուն ու սրտին: Տառապում ես, տանջվում ես, որ հեռու ես հայրենիքից, բայց որքան էլ հեռու լինես, կարող ես մագնիսի նման կպչել հայրենիքին: Դրա համար որոշեցինք, որ «Հայաստանի արահետներով» ծրագրին հաջորդի «Արեւմտյան Հայաստանի արահետներով» ծրագիրը, որ պետք է հեռարձակվի սեպտեմբեր ամսից սկսած: Կարծում եմ՝ նոր լիցքեր, նոր սրտի տրոփյուն, նոր զգացումներ ու զգացողություններ կկարողանամ փոխանցել հայրենիքից հեռու, սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի:

«ՀԵՐԹԸ ՄԵՐՆ Է  ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՅՆ, ԻՆՉ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ»Фото Sarafyan Hrant.

- Մտավախություն չունե՞ք, որ Եվրոպայից անդրադառնալով Արեւմտյան Հայաստանի մեր պատմական քաղաքներին ու բնակավայրերին, կարո՞ղ է այն լայն ընդվզում առաջացնել տեղի թուրքերի կողմից:

- Սպասում էի այս հարցին: Ինչո՞ւ պետք է մտավախություն ունենամ, թող վախի զգացում ունան նրանք: Կամ ինչո՞ւ պետք է ընդվզեն, չէ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ հողում հայի ոգին, հայի ուժն ու շունչն է թեւածում, ինչի մասին փաստում են պատմության էջերը: Բազում վկայություններ կան, որ դրանք մեր տարածքներն են, մեր պապերն են այնտեղ եղել տեր ու տիրական: Հետեւաբար, հերթը մերն է  վերադարձնելու այն, ինչ կորցրել ենք ժամանակավոր: Վստահ եմ, որ «Արեւմտյան Հայաստանի արահետներով» ծրագրով հայերիս մոտ ավելի հաստատուն կդառնա այն, որ մենք ենք տեր ու տիրականը մեր մշակույթի: Պետք է բարձրաձայնել այս մասին ու քայլել ձեռնարկել, որպեսզի տեր կանգնենք մեր տարածքներին: Ուզում եմ ծովից ծով հայրենիք տեսնել, ուզում եմ իմ երեխաներս իմանան մեր հրաշալի տարածքների մասին ու հպարտանան իրենց ազգով:

«Ավելի շուտ քաղաքական բլեֆի է նման, քան թե` լուրջ քայլի»

Фото Sarafyan Hrant.«ՀԻՄԱ ԷԼ ՀՈՒԶՎՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՀԱՅ ԵՄ ԱՍՈՒՄ…»

- Ի դեպ, ո՞ր քաղաքներն եք պատրաստվում առաջինը բացահայտել ֆրանսիահայերի համար:

- Բոլորը մեր տարածքներն են, բոլորը մերն են, չկան տարածքներ, որ ծրագրում չեն լինելու: Փորձելու եմ խոսել յուրաքանչյուր քարի, ամրոցի, պատի, յուրաքանչյուր առարկայի մասին՝ պատմելով դրանց նշանակությունն ու պատմական արժեքը:  Կսկսեմ իմ սիրելի Կարսից ու կհասնեմ մինչեւ այնտեղ, որտեղ քայլել, կանգնել, ապրել, անցել է հայը, որտեղ խոսվել է հայերեն ու բարձրաձայնվել՝ ես հա՛յ եմ, հա՛յ… Հույզերս տեղի են տալիս, հիմա էլ հուզվում եմ, երբ հայ եմ ասում…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА