ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օգոստոսի 12-ին «Ջազը սահմանին» միջոցառմամբ տեղի կունենա Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնը

11.08.2017 20:26 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 12-ին «Ջազը սահմանին» միջոցառմամբ տեղի կունենա Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնը

Օգոստոսի 12-ին եւ 13-ին, արդեն 6-րդ անգամ, Բերդի Սորան ազգային պարկում տեղի կունենա «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն» միջոցառումը։ «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի», Բերդի քաղաքապետարանի եւ մի շարք աջակիցների կողմից իրականացվող փառատոնը, ինչպես միշտ, այս անգամ էլ կմեկնարկի «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ոչ միայն ներկաները, այլև հարակից բնակավայրերի բնակիչներն ու սահմանապահ զինծառայողները կվայելեն ջազային հնչեղ կատարումներ։ Հաշվի առնելով միջոցառման նախորդ տարվա մասնակիցների թիվը, որը գերազանցել է 2000-ը, մեղրի եւ հատապտուղների փառատոնը նաեւ հրաշալի հնարավորություն է Տավուշի մարզում տուրիզմի զարգացման համար: Փառատոնին հիմնականում մասնակցում են տարածաշրջանի բնակիչները՝ իրենց մշակած բերք ու բարիքով, քաղցրավենիքներով, արվեստով և արհեստներով։ Այցելուները լինում են Հայաստանի բոլոր մարզերից ժամանած տարբեր տարիքի ու զբաղվածության մարդիկ, միջազգային ծրագրերի եւ դեսպանատների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ավելին՝ արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ։ Հաշվի առնելով այցելուների տարբեր նախասիրությունները՝ փառատոնը նախատեսում է տարբեր բաղադրիչներ ըստ հետաքրքրությունների.

Օգոստոսի 12-ին փառատոնը կմեկնարկի  «Ջազը սահմանին» միջոցառմամբ՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ (ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ):

Արդեն օգոստոսի 13-ին կներկայացվի Մեղրի եւ հատապտուղների տաղավարներ՝ ցուցահանդես-վաճառք, գյուղական եւ ազգային սննդի, մթերքների, պահածոների, խմիչքների ներկայացում, ազգագրական երգ ու պար,գինու անվճար հյուրասիրություն,մեղրով տորթի մրցույթ,թեմատիկ անվճար ֆոտոսեսիաներ, գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման եւտարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում,մանկական խաղահրապարակ եւ ժամանց, խաղեր ու ժամանցային ծրագիր, շրջայց Շամշադինի գեղատեսիլ վայրերով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА