ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախորդ ամսվա համեմատ Տավուշի մարզում գրանցվել է ծննդաբերությունների աճ

11.08.2017 20:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նախորդ ամսվա համեմատ Տավուշի մարզում գրանցվել է ծննդաբերությունների աճ

Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության 2017 թվականի հուլիս ամսին մարզում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ծննդաբերությունների աճ: 2016 թվականի հուլիս ամսին մարզի բուժհաստատություններում գրանցվել է ընդհանուր թվով 83 ծննդաբերություն, որից 41-ը տղա, 42-ը՝ աղջիկ, իսկ 2017 թվականի նույն ամսում մարզի բուժհաստատություններում ծնվել է 101 երեխա, որից 62-ը տղա և 39-ը՝ աղջիկ: Նշված ամսում Իջեւանի ԲԿ ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել 41, Աչաջրի ԱԿ ՊՈԱԿ-ում` 10,  Իռ-Վինգ ՍՊԸ-ում` 21, Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ում` 14, Բերդի ԲԿ ՓԲԸ-ում` 12, Արծվաբերդի ԱԿ ՊՈԱԿ-ում` 3 մանկիկ: Գրանցված 101 ծնունդներից 3-ը եղել են այլ մարզերից: 22 փոքրիկ լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА