ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂՐՂԶՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՅՈՒՀԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ

11.08.2017 20:29 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՂՐՂԶՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՅՈՒՀԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ

«Միսս Ղրղզստան 2017» մրցույթի մասնակից Սուսաննա Եգորյանը սկանդալի պատճառ է հանդիսացել։

Եգորյանը միջազգային  World Next Top Model 2017 մրցույթի եզրափակչում բեմ էր բարձրացել «Armenia» ժապավենով, հայտնում է  Tengrinews.kz։

Մրցույթին 17-ամյա Սուսաննան հայտարարվել է Ղրղզստանի կողմից եւ մրցույթի սկզբում հենց այդպես է ներկայացվել, սակայն եզրափակչի տեսանյութում աղջիկը ներկայացրել է Հայաստանը։ Արդյունքում Սուսաննան վիցե-միսս տիտղոսին է արժանացել որպես Հայաստանի ներկայացուցիչ։

«Միսս Ղրզստան» մրցույթի կազմակերպիչ Թաթուբուբու Սամիդինը հաղորդել է, որ Սուսաննան պետք է ներկայացներ Ղրղզստանը։

«Այդ նորությունը ես իմացա միայն այսօր եւ շոկի մեջ էի, ինչպես բոլորը։ Ես Սուսաննային մրցույթին ուղարկել եմ Ղրղզստանի կողմից եւ անգամ տեղյակ չէի, որ մեզ եւ մեր երկիրը նման իրավիճակում կդնի»,- նշել է նա։

Մոդելն Instagram-ի էջում հայտարարել է, որ չի դավաճանել Ղրղզստանը՝ մրցույթում Հայաստանի անունից ելույթ ունենալով։

«Եկեք սկսենք նրանից, որ ես մրցույթին ներկայացել եմ ոչ թե պետության կողմից, այլ քույրս է ինձ ֆինանսավորել եւ կապ հաստատել, որպեսզի մասնակցեմ։ Մեր առջեւ  հետեւյալ կանոններն էին. մի ելույթում մենք պետք է ներկայացնեինք մեր երկիրը, իսկ մյուսներում՝ ազգությունը, որը նշված է անձնագրում։ Ինձ եւ շատ աղջիկների երկու ժապավեն էր տրվել… չեմ հասկանում ինչի՞ համար է այս աղմուկը։
Ես իմ երկիրը չեմ դավաճանել՝ չնայած շատերն էին ասում, որ ես արժանի չեմ ներկայացնելու Ղրղզստանը»,- գրել է 17-ամյա մոդելը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА