ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունը սկսած 90-ական թվականներից միշտ հայ ազգին է  պատկանել. Զինված խմբի ղեկավար

11.08.2017 16:53 ԻՐԱՎՈՒՆՔ
Իշխանությունը սկսած 90-ական թվականներից միշտ հայ ազգին է  պատկանել. Զինված խմբի ղեկավար

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Զինված խմբի» գործով նիստին մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ հասկանալի՞ է նրանց համար իրենց առաջադրված մեղադրանքները, արդյոք ընդունում են այն, թե ոչ:

Ամբաստանյալներն ասացին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, որոնք  անհասկանալի են իրենց համար:

Գործով ամբաստանյալներից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրապարակաված մեղադրական եզրակացությունը որակեց ամոթալի:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ,  ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանն էլ ասաց, որ  իր համար պարզ չէ իրեն առաջադրված մեղադրանքը: Տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է: «Ապշում եւ զարմանում եմ, թե ոնց են էս երիտասարդ երեխաներին բերել եւ փաթաթել էդ մեղադրանքները»,-ասաց նա:

«Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը եւս նշեց, որ իրենց առաջադրված մեղադրանքները շինծու են. «Իշխանությունն ինձ է պատկանում: Իշխանությունը սկսած 90-ական թվականներից միշտ հայ ազգին է  պատկանել»:

Հիշեցնենք՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА