ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

11.08.2017 14:07 ՍՊՈՐՏ
Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն, նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշյե Լագրավը եւ Վիշվանաթան Անանդը:

Հաղթողի անունը կորոշվի վերջին՝ 9-րդ տուրում, որտեղ Լեւոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА