ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում

11.08.2017 15:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում

Արցախում նախորդ տարի սկսվել և այժմ ակտիվ ընթացքի մեջ է Ստեփանակերտի նախկին մետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բազմաբնակարան (ընդհանուրը` 20 բնակարան) շենքի շինարարությունը, որը նախատեսված է պաշտպանության բանակում ծառայող սպաների համար:

Ինչպես տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից, նախագծով նախատեսված 7 հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Այժմ աշխատանքներ են տարվում 4-րդ հարկի պատերի շարվածքի ուղղությամբ:

Այս շենքի շինարարությանը զուգահեռ, հարևանությամբ կառուցվում է ևս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում: Շինարարության ավարտից հետո կբարեկարգվի ընդհանուր տարածքը, կկառուցվի խաղահրապարակ:

Նշենք, որ առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА