ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիվանդի ստամոքսից 39 մեխ ու կրակայրիչ են հանել (ֆոտո)

11.08.2017 11:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հիվանդի ստամոքսից 39 մեխ ու կրակայրիչ են հանել (ֆոտո)

Եգիպտոսում վիրաբույժը հիվանդի ստամոքսից 39 մեխ, կրակայրիչ ու եղունգ կտրելու հարմարանք է հանել։ Youm7 պորտալին վիրաբույժ Աբդուրրահման Մուստաֆան պատմել է, որ 30-ամյա հիվանդը իրեն է դիմել ստամոքսացավերի վերաբերյալ գանգատով։ Ուլտրաձայնային հետազոտության լուսանկարներում բժիշկը հայտնաբերել է տարօրինակ առարկաներ ու զարմացել։ Երեք ժամ տեւած վիաժրաատության արդյունքում բժիշկը հիվանդի ստամոքսից հանել է 39 մեխ, կրակայրիչ, եղունգ կտրելու հարմարանք։ Մուստաֆայի խոսքով, հիվանդի վիճակը կկայունանա հինգ օրից, իսկ հիվանդանոցից նրան դուրս կգրեն 15 օրից։  Հիվանդի ազգականները բժշկին պատմել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա հայտնվում է նման իրավիճակում ՝ մինչ այդ նա նույնպես օտարածին առարկաներ էր կուլ տվել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА