ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տնական պաղպաղակի լավագույն բաղադրատոմսը

11.08.2017 13:20 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Տնական պաղպաղակի լավագույն բաղադրատոմսը

Տնական պաղպաղակ՝ իսկական «Պլոմբիրի» համով

Բաղադրիչներ

1. Շաքարավազ – 2 բաժակ
2. Կաթ – 1 լ
3. Կարագ – 100 գ
4. Օսլա – 1 թ/գ
5. Ձվի դեղնուց – 5 հատ

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել կաթը և դրա մեջ ավելացնել կարագը: Հասցնել եռման:

2. Մեկ այլ թասի մեջ խառնել շաքարավազը, օսլան և դեղնուցները: Լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Այդ խառնուրդի մեջ մի փոքր կաթ ավելացնել: Պետք է ստացվի զանգված, որն իր կազմվածքով նման լինի թթվասերին:

4. Երբ կաթը եռա, դրա մեջ բարակ շիթով ավելացնել դեղնուցային զանգվածը՝ չմոռանալով անընդհատ խառնել:

5. Հասցնել եռման: Հետո վերցնել կրակից և թասը դնել սառը ջրի մեջ: Անընդհատ խառնել զանգվածը՝ մինչև դրա գոլանալը:

6. Թողնել մինչև պաղպաղակը լրիվ սառչի՝ չմոռանալով անընդհատ խառնել: Սառչելուց հետո լցնել կաղապարների մեջ և դնել սառցարանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА