ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ անձնականում ամեն ինչ նորմալ է, վայելում եմ կյանքը». Հայկ Կասպարով (Պրեմիերա)

10.08.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Իմ անձնականում ամեն ինչ նորմալ է, վայելում եմ կյանքը». Հայկ Կասպարով (Պրեմիերա)

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում բնակվող երգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎԸ ստեղծագործական դադարից հետո հանրության դատին է հանձնել իր «Դե գնա» երգի հիման վրա նկարահանված ծովափնյա, ռոմանտիկ տեսահոլովակը: Պրեմիերայի, տեսահոլովակի հերոսուհու եւ անձնական ու աշխատանքային նորությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հ. Կասպարովի հետ:Фото Sarafyan Hrant.

- Հայկ, երբ դեռ միայն տեսահոլովակ անոնսն էր հասանելի, արդեն իսկ մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ո՞վ է տեսահոլովակի անծանոթուհին:

- Տեսահոլովակի անծանոթուհին Հոլանդիայում հայտնի մոդել եւ բլոգեր Սերլինն է: Նրա հետ արդեն երկար ժամանակ է ծանոթ ենք եւ առաջարկ եղավ, որ հենց նա նկարվի տեսահոլովակում: Սերլինն, իհարկե, մեծ սիրով համաձայնեց նկարահանվել: Ճիշտ է, երգը լսելուց հետո ոչինչ չէր հասկանում, բայց իրեն այն դուր եկավ:

- Անդրադառնանք նաեւ տեսահոլովակի նկարահանումներին…

- Նկարահանումները տեղի են ունեցել Հոլանդիայի Ունդեյնար քաղաքում: Մենք ընդհանրապես որոշել էինք, որ տեսահոլովակն այլ կերպ պետք է լիներ, ավելի շատ կինոյի պես, բայց որոշվեց, որ այսպես լինի: Ի դեպ, ասեմ, որ այս երգից առաջ եւս երկու տեսահոլովակ ունենք նկարահանած, որոնք սպասում են իրենց մոնտաժման հերթին: Հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում նախորդ երկուսն էլ կլինի, որովհետեւ էլի նոր աշխատանքներ ունենք:

Фото Sarafyan Hrant.- Փաստորեն, այն պրոդյուսերական թիմը, որի հետ աշխատում եք, Ձեզ մշտապես ստեղծագործական ռիթմի մեջ է պահում:

- Հիմա աշխատում եմ «Yuron» պրոդյուսերական թիմի հետ, որի խմբի ղեկավարը հայ է՝ Յուրա  Մաթեւոսյանը:  Այս թիմը Հոլանդիայում աշխատում է շատ հայտնի աստղերի հետ: Վերջին շրջանում Հոլանդիայում երեւի այդպիսի հայտնի դեմք չկա, որ իրենց մոտ տեսահոլովակ նկարահանած չլինի: Նաեւ սա է պատճառը, որ չենք հասցնում նկարահանված տեսահոլովակները ժամանակին մոնտաժել: Այնպես որ, հայ ենք ու թեպետ քիչ է լինում նման դեպքեր, բայց փորձում ենք մեկս մյուսին օգտակար լինել (ժպտում է, - հեղինակ): Այժմ դադարից հետո, որոշել ենք լրջորեն զբաղվել աշխատանքով,  որպեսզի նորից վերադառնանք նախկին ուղենիշի վրա:

- Ի դեպ, նոր տեսահոլովակի բառերը մի տեսակ տպավորություն է, որ ձեր կյանքից է վերցրած՝ հաշվի առնելով, որ վերջերս եք ամուսնալուծվել: Այդպե՞ս է:

- Այս հարցը մտածում էի, որ անպայման կտան ու նման խոսակցություններ կլինեն: Բայց ասեմ, որ այս երգը երկու տարուց ավել է, ինչ պատրաստ է: Այն գրվել է իմ ծննդյան օրը, ընդ որում՝ ծննդյանս օրը գրված երգերը, չգիտես ինչու, միշտ տխուր է ստացվում, նույնը եղավ «Միշտ ժպտա», «Հետ արի», «Քո կողքին եմ ես» երգերի դեպքում: Երգի բառերի հեղինակը Մարինե Պետրոսյանն է, ես նրան  իմ մտքերն եմ արտահայտում, թե ինչ եմ ուզում լինի երգի խոսքերի մեջ, նա էլ շարադրում է այնպես, որ ինձ իսկապես հոգեհարազատ է դառնում: Ամեն դեպքում, երգը չկապենք իմ անձնական կյանքի հետ կամ էլ ուզում եք կապեք, ինձ միեւնույն է, թեթեւ եմ տանում: Համենայնդեպս, իմ անձնականում ամեն ինչ նորմալ է:

- Ձեր սոցցանցի էջում կարգավիճակի փոփոխություն նկատեցինք: Կարելի՞ է ասել, որ կրկին Հայկ Կասպարովի սիրտն ազատ չէ:

- Ոչինչ չեմ կարող ասել այս մասին՝ ե՛ւ ազատ է, ե՛ւ ազատ չէ, հիմա վայելում եմ կյանքը, նորից զբաղվում եմ իմ սիրած գործով: Եթե իմանայի, որ ինձ այսպես ավելի թեթեւ կզգամ, երեւի թե ժամանակից ավելի շուտ կգնայի նման քայլի:

- Միգուցե պատճառը երրորդ ա՞նձն էր…

- Ո՛չ, երրորդ անձի միջամտություն հաստատ չի եղել, պարզապես, ժամանակը եկել էր… Այս թեման ինձ համար մեկընդմիշտ փակված է ու էլի եմ կրկնում՝ այնպես չէ, թե ծանր ենք տանում, «Դե գնա» ենք երգում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА